Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Saturday, December 4, 2010

Armnetawards (Conferance) կամ ինչպես ստացվեց , որ չստացվեց:

Այսօր տեղի ունեցավ ArmNet Conferance-ը , այնուհետև ArmNetAwards-ը:
Սկզբից պատմեմ Կոնֆերանսի մասին: Առաջին անգամվա համար բավական լավ էր: Մի քիչ գրաֆիկից էին շեղվել բայց դա ոչինչ: Հիմնականում զեկուցողները արտասահանցիներ էին (կար նույնիսկ մասնակից Ուրուգվայից): Հետաքրքիր էր լսել արտասահմանցիների դիտարկումները Հայաստանյան Ինտերնետային շուկայի և ռեսուրսների մասին: 

Նենց ստացվեց , որ ամենաշատը հարցեր հնչեցին Vkontakte-ի պրեզենտացիայի ընթացքում: Իսկ առաջինը ելույթ ունեցավ Գրիգոր Բարսեղյանը (Microsoft) Ինովացիայի Ներկայացում Զեկուցմամբ , որը բավական հետաքրքիր էր: Եվ Start-up-ների համար լավ դաս կարող էր լինել: Նույն օրինակ լավն էին Հովհաննես Ավոյանի և Ֆրեդերիկո Իմպարատայի պրեզենտացիաները: Վերջինս Ուրուգվայցի մասնակիցն է , ով խոսեց ոչ միայն Start-up-ի այլ նաև SEO-ի մասին: Խոսվեց նաև RuTube-ի Hayland-ի մասին: Հետո Խոսեցին Twitter-ից: Խոսեց Ռուսաստանի Ամենfollowված Թվիթթերի Յուզերը: Տենց 17:30-ի կողմերը լքեցի Կոնֆերանսը , գնացի վիճակահանության , բայց էտ ուրիշ թեմայա:
Տենց ոնցվոր ասենք , ուզում էի հետո ներկա գտնվեի մրցանակաբաշխությանը , բայց դե դու մի ասա Հրավիրատոմս էր պետք , մի քիչ բարդ ա պատկերացնել , որ մարդ ում կայքը գրավեց 7-րդ հորիզոնականը Հանրային քվեարկությամբ , որն իր հերթին ամենաայցելվող Հայկական սպորտային կայքնա չուներ հրավիրատոմս: Այ սենց էլի , տենց էլ չիմացանք որ կայքերն են հաղթել , ու չգիտեմ էլ պիտի հետաքրքրի հիմա ինձ էտ մրցանակաբաշխությունը թե չէ: Դե մի քիչ լավ չստացվեց: Հաստատ շատ մարդիկ կգտնվեին , ովքեր կցանկանային ներկա գտնվել մրցանակաբաշխությանը ու սենց... Կոնֆերանսը լավն էր: 

4 comments:

  1. վաաայ,, լրիվ համամիտ եմ... ես էլ էի ներկա կոնֆերանսին, բայց էլի հիասթափված լքեցի, երբ իմացա, որ "մրցանակաբաշխության տեղերը խիստ սահմանափակ են": Տնաշենները անցկացման վայրն էլ չէին ասում :D ռազմական գաղտնիք էր.. ինչ էր :D մենակ իմացա, որ ժամը 9-ին նոր սկսելու են...

    ReplyDelete
  2. ես գնացի , բայց դե լքեցի շաաատ հիասթափված… նույնիսյկ հարցրեցին բա խի չես մնում հենց կազմակերպիչներից մեկը , պարզ բաներ որ հրավիրատոմս չունեի...սենց...բաաաա

    ReplyDelete
  3. բայց հրավիրատոմս կար? :D մրցանակաբաշխության անունը տալիս էիր, հարցնում էին մեյլ ստացել եք?... եթե չէ, էլ ոչ մի ինֆորմացիա, էս ինչ գաղտնի հաշիվներ են :D

    ReplyDelete
  4. եսիմ , պիտի որ լիներ , Ես որ իմացա որտեղա լինելու զարմացա , շա փոքր տեղ եին վերցրել: Չնայած իմանակը մի նենց դժվար բան չէր: Շատ նենց Գաղտնի չեր:

    ReplyDelete