Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Wednesday, October 13, 2010

Armenia - Andorra (4-0) Ամենախոշոր Հաղթանակը:

Այո Մենք արեցինք դա: Հայաստանի Հավաքականը այսօր տարավ իր պատմության մեջ ամենախոշոր հաղթանակներից մեկը: Բայց կարծում եմ , որ այս հաղթանակը ոչ միայն հաշվի մեջ էր այլ այն ամենի ինչը սերտորեն կապված է ֆուտբոլի հետ: 
Գևորգ Ղազարյանի Գոլը (Հայաստան 100)
Այսօր հայաստանի Հավաքականը իր 100-րդ գնդակը խփեց: Իսկ արեց դա Գևորգ Ղազարյանը: Ով արդեն 2րդ խաղն անընդմեջ դառնում է գոլի հեղինակ: Հիանալի խաղ ցուցադրեցին մերոնք` Վստահ , Տեխնիկապես անթերի , տակտիկապես գրագետ և հավասարակշռված: Առանց Նյարդային պորտկումների և տհաճ անակնկալների: Մի խոսքով իդեալական էր: Վստահ եմ , որ արդեն իսկ անհամբերությամբ ենք սպասում Ռուսաստանի հետ Խաղերին և անգամ կասկած չունենք , որ նման խաղով Ռուսենրին պիտի իսկական ֆուտբոլային դաս տանք 2 խաղերում էլ:
Շնորհակալ եմ Վարդան Միանսյանից , որ նման ճիշտ կերպով կարողացել է ֆուտբոլիստներին տրամադրել: Դա գլխավոր առավելությունն է: Բոլորը խաղում եին մինչև վերջ և գեղեցիկ: Հանդիսատեսի համար: Իսկ Հանդիսատեսը առավելապես Այսօր նույնպես անկրկնելի էր: Չեմ հիշում վերջին անագամ երբ եի տեսել , որ մեր Հանրապետական մարզադաշտում «Ալիք» անեն: Ու այնպես , որ դա չդադարի մի քանի րոպե: Որ Մարզադաշտը համարյա թե լեփ-լեցուն լինի: Վստահ եմ , որ նման խաղի պարագայում մենք շուտով ստիպված ենք լինելու հերթ կանգնենք Տոմսերի համար: Միայն թե ափսոսում եմ , որ Հաջորդ խաղը տեղի կունենա 2011-ի մարտին: Այդքան Համբերելը դժվար կլինի: Իսկ մինչ այդ Հայաստանի Ֆուտբոլի Ազգային Հավաքականը անցնում է Ֆուտբոլի 2012 թվականի Եվրոպայի Առաջնության Նախընտրական փուլի B խմբի Առաջատարների մեջ Խփած և Բաց թողած Գնդակների Լավագույն տարբերությամբ` 9-4:
Բռավոոոոոոոոոոո Հայաստաաաաաաաաաաան:
Դիտենք Գոլերը: Ամենահետաքրքիրը , որ վիդեոն Ռուսերեն Մեկնաբանությամբ է: Շատ հետաքրքիր էր լսել Ռուս մեկնաբանի կարծիքները:
Gevorg Ghazaryan 1-0
Henrik Mkhtaryan 2-0
Yura Movsisyan 3-0
Marcos Pizzelli 4-0

2 comments:

  1. Ապրեն տղերքը, շատ լավ խաղացին

    ReplyDelete
  2. Այո , Շատ Ապրեն , Այ սենց խաղեր միշտ տեսնենք:

    ReplyDelete