Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Sunday, August 1, 2010

Լավագույն Տղերքը Հեռանում են` Ռաուլ

Հուլիսի 28-ին մադրիդում անցկացրաց երկար ու ձիգ , սակայն մի ակնթարթ թվող 16 տարիների պատմությունը հասավ մի հետաքրքիր հանգուցալուծման` Արքան հեռացավ , որպեսզի վերադառնա: Այո Նա կվերադառնա , չէ որ ժամանակին նրան առաջարկում էին ցմահ պայմանագիր , հավերժ նրան էր տրվում 7 համարը: Չէ որ նա Ռաուլն է:
Չգիտեմ , ով ոնց է մտածում , ես գտնում եմ , որ նա ճիշտ վարվեց: Շալկեն արեց ամենը որպեսզի Ռաուլը տեղափոխվի կոբալտայինների շարքերը: Իսկ Ռաուլն իր հերթին կանի ամեն ինչ , որպեսզի նոր թիմին հասցնի նոր բարձունքների:
Այդ ամենը քիչ անց: Սեպտեմբերից կսսկսվի Չեմպիոնների Լիգան , չեմ բացառում , որ Շալկեն ու Ռեալը բախտի քմահաճույքով կհայտնվեն նույն խնբում... Դա Վերջը կլինի: Ուղղակի չեմ ուզում պատկերացնեմ:
Իսկ մինչ այդ հիշենք թե ինչ նվաճումների է հասել Ռաուլը.


  • Լա Լիգա - 550 խաղ , 228 Գոլ
  • ՉԼ - 132 խաղ , 66 Գոլ
  • Copa del Rey - 37 խաղ , 18 գոլ
  • Այլ - 22 խաղ , 11 Գոլ
Նա Ամենշատ հանդիպումներն է անցկացրել Մադրիդի Ռեալի ողջ պատմության ընթացքում` 741 խաղ:
Լա Լիգայում նա զիջում է միայն Սուբիսարետային 550 Խաղ (622):
Իսպանիայի Հավաքականի Բոլոր ժամանակների Լավագույն Ռմբարկուն է 44 գոլով 102 խաղերում:
16 Տարի 16 Տիտղոս...
  • 3 Չեմպիոնների լիգա - 1997-98, 1999-00, 2001-02
  • 6 Լա Լիգա - 1994-95, 1996-97, 2000-01, 2002-03, 2006-07, 2007-08
  • 2 Միջմայրցամաքային գավաթ - 1998, 2002
  • Եվրոպայի սուպերգավաթ - 2002
  • 4 Իսպանիայի սուպերգավաթ - 1997, 2001, 2003, 2008
Կարծում եմ ավելորդ է նշել նրա դերը թիմում , թե ով է եղել Ռաուլը Ռեալի համար , կարծում եմ ֆուտբոլասերների և ֆուտբոլիստների դեռ շատ սերունդներ Օրինակ կբերեն Ռաուլին , որպես թիմի ոգի , իսկական առաջատար, ազնիվ ու կարգապահ ֆուտբոլիստ:
Դե ի՞նչ , Տեսնենք: Ամենինչ դեռ Արջևում է:

5 comments:

  1. Եթե Shalke-ն ու Real-ը իրար դեմ դուրս գան իմ կարծիքով Ռաւլը կհրաժարվի խաղալուց:Ոնց որ Անրին հրաժարվեց Barca-ի կազմում Arsenal-ի դեմ խաղալ :)

    ReplyDelete
  2. Չէ հակառակը , Ռաուլն ասելա , որ իրա պայմանագրում նման կետ չկա , ու ինքը նման պարագայում խաղալույա:

    ReplyDelete
  3. դե Անրին էլ պիտի խաղար ետ դեպքում ...իրա պայմանագրում էկ նման կետ չկար,բայց դե չկարացավ իրա նախկին թմի դեմ խաղար:Ասեց ես չեմ կարա

    ReplyDelete
  4. Անկեղծ ասած մի փոքր հուզվեցի.... Ռաուլի հեռանալուց հետո Ռեալի ոչ մի խաղ չեմ դիտել, չնայած շարունակում եմ երկրպագել:

    ReplyDelete
  5. Իսկ Ես սկսել եմ Շալկեի բոլոր խաղերին հետևել :Դ Դզումա

    ReplyDelete