Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Friday, February 5, 2010

Հետաքրքիր առաջարկ Ֆուտբոլասերներին

Totalfootball.am և Bilibom բիլիարդի ակումբը, որը գտնվում է Կոմիտաս 51 հասցեում, առաջարկում են մասնակցել ֆուտբոլային կանխատեսումների “1×2 վիկտորինային”: Այն կանցկացվի շատ պարզ կանոններով: Պարզապես պետք է գուշակել առաջարկված 10 խաղերի արդյունքները և ուղարկել մեզ` համապատասխան փուլի ներքևում մեկնաբանություն ուղարկելով: Մեկնաբանության մեջ պետք է նույն հերթականությամբ, առանց որևէ այլ նշանի (,-`/ և այլն) գրել ձեր կանխատեսած տարբերակը (օրինակ` 1×2x2×21x1): Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար կտրվի մեկ միավոր: Հաղթող կճանաչվի առավելագույն քանակությամբ միավորներ վաստակած մասնակիցը, որն էլ կարժանանա Bilibom-ի սահմանած մի շարք հետաքրքիր մրցանակների: Մրցույթին կարող են մասնակցել միայն Totalfootball.am-ում գրանցված անդամները:


Առաջին փուլի պատասխաններն ուղարկելու վերջնաժամկետն է ՓԵՏՐՎԱՐԻ 6-ը՝ (շաբաթ) ԺԱՄԸ 15:00: Դրանից հետո ընդունված պատասխանները չեն հաշվարկվի: Խաղի արդար լինելն ապահովելու համար ստացված բոլոր տարբերակները կհրապարակվեն պատասխաններն ընդունելու վերջնաժամկետից հետո և տվյալ խաղային փուլում ընդգրկված առաջին խաղի մեկնարկից առաջ:

Նշեմ Իմ կողմից Միայն Որ Գրանցվելը Տևում է 1 Րոպե ՃՃՃ

1 comment: