Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Tuesday, December 15, 2009

մի Քիչ Պոզիտիվ և Ոչ միայն` երաժշտություն , ու ԱՆՑԱԾ ԷՏԱՊ

Մի քիչ ուզում եմ կիսվեմ այն երժտությամբ , որով վերջին օրերս հասցրել եմ զզվեցնել համարյա թե բոլորին ՃՃՃՃ
  • Վերջին բացահայտումս դարձավ «Արամ Ասատրյան - Դրախտի Փերի» երգը որը օրվա մեջ ամենաշատն եմ լսում հիմա երևի թե: Ուղղակի չգիտեմ ոնց ստացվեց , «32» Ակումբ-ի եթերում այս երգը լսելուց հետո չգիտեմ մտավ մեջս ու դուրս չի գալիս, երեգ գիշեը ժամը 2-ի կողմերը վերջը գտա ինտեռնետում ու քաշեցի , քաշեցի իմ Dial-up-ով: մի խոսքով ` «Դրախտի ալվան ծաղիկ է իմ փերին , անմահական նեկտար ունի շուրթերին: Ծաղկած դաշտում նորից տեսա իմ յարին , իմ աննման , իմ գեղանի մարալին: Վարդ էր ցանել մեր սիրո ճանապարհին , դրախտի մեջ շողշողում է իմ Փերին»:
  • ВиаГра - Сумашедший...Շատ Պոզիտիվի Մեջ երգա, չնայաց նրան ,որ վերջերս տրաքում եմ ռուսական Էստրադայից , ու մասնավորապես պոպ երգերից , այս մեկը համատեղ "БИС - Пустота" "Ин Ян - Камикадзе" երգերի հետ շատ եմ լսում:
  • Lady Gaga & Beyonce , մի քանի Միքս Կլաասից , Գուբելլինիից...
  • Centr Basta & GUF - Ռուսական Ռեպ , Հիփ-Հոպ: Շատ օրիգինալ ու լավ երգեր շատ եմ լսում , Гуф - "НеСвятая троица" , "Для Нее" , "как это было давно" , Баста - "Нет Такой как ты" , "New" , Гуф и Баста - "Не Все Потеряно" ու տենց...
  • ՀՏ Հայկո - Անցած Էտապ...Չասեմ , էս երգը ուրիշ թեմայա , էս մեր դառը անցյալնա , իրականություննա որով բոլորս անցել ենք, մեծ թե երեխա , ծեր թե հիվանդ : Ես ինքս շատ փոքր եմ եղել, բայց հավատացեք հիշում եմ , էտ սաղ անհնարա մոռանալ , թեկուզ անցած էտապա: Չգիտեմ թե ոնց ա մեր ազգը դիմացել , ոնց ենք դրա միջով անցել , էտ հերոսությունա , իրոքից հերոսությունա, չգիտեմ բառեր չեմ գտնում...երբ տնեցիք պատմում են թե ոնց էտ սաղ եղել: Թե ինչ միջոցներով են անցել...Պապայից շատ եմ լսել , որ պատմումա թե ոնց ա եղել, թե ոնց են իրանց աշխատակիցներով ինքնաթիռով մի 2 անգամ ավել մարդկանցով քանց թե թույլատրվումա թռնում Նալչիկ հաց բերելու , որ իրանց ընտանիքները սոված , հացին կարոտ չմանան , իսկ հլա պատկերացրեք ինչքան ընտանիքներ նման հնարավորություններ էլ չեն ունեցել...բայց մի կերպ դուրս ենք եկել էտ վիճակից...չեմ ուզում հիմա շարունակեմ... երեգ էտ երգի տակ եմ քնել , ու չեմ զգացել թե ոնց եմ քնել... ուղղակի Իրականություն ...
**.07.1991 - 2 ամսեկան հայացք Դեպի աղոտ ապագան

4 comments:

  1. Բավական հետաքրքիր էր <> երգի մասին գրառումը: Դրա հետ կապված հետաքրքիր հիշողություններ կան և ամեն անգամ այդ երգի մասին կարդալիս կամ լսելիս չեմ կարողանում անտարբեր անցնել:
    Այս պահին էլ մի լաաաաաաաավ ուրախացա:

    ReplyDelete
  2. Հետաքրքիր ա , որ այս այդքան իմ համար հարազատ գրառմանը առաջին մեկնաբանությունն ա տրվում հիմա :)
    երևի ՀՏ Հայկոի երգի մասին ա խոսքը :)
    Շատ հաճելիա , որ ուրախացար այս պահին )))

    ReplyDelete
  3. Երգի վերնագիրը <>-ում եմ գրել, երևի այդ պատճառով չի երևում, նկատի ունեի Դրախտի ալվան Փերին....
    Իսկ Հայկի երգի բառերի մասին խոսքերն ավելորդ են.....

    ReplyDelete
  4. այ թր չակերտների մեջ չգրես լավ կլինի :Դ թե չէ ցույց չի տալիս :Դ

    ReplyDelete