Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Sunday, April 19, 2009

RealMadrid.am - Liverpool (6-5) Կամային Հաղթանակ

Չգիտեմ թե Ինչու այսպես ստացվեց , բայց մեր ֆան ակումբների առաջնությանը դեռևս Բլոգումս չեմ անդրադարձել...Այսօր վերադառնալով խաղից որոշեցի այդ բացը լրացնել և Առիթ էլ կար անկասկած :
Տուրը սկսվել էր երեկ , կրկին հաղթանակով էին ավարտել իրենց ելույթները Մանչեստեր Յունայթեդի երկրպագուները որով նրանք ևս մեկ քայլ արեցին առաջ և ամրապնդվեցին առաջին հարիզոնականում, մեզ հետ հավասար միավորներ ունեցող Յուվենթեուսի թիմը Հաղթեց այս անգամ Ինտեռի Տիֆոզիներին :
Ես և Աբոն Խաղից առաջ
Մեր խաղը այս տուրի եզրափակիչ հանդիպումն էր և բոլորը հետաքրքիր խաղ Էին ակնկալում տեսնել :Հաղթանակ տարած թիմը շանս կստանար շարունակել պայքարը մրցանակային տեղերի համար ,իսկ պարտվողի համար սա կլիներ 2րդ պարտությունը և կարեիլի է ասել Վերջ :
Կազմ` Ալբերտ ,Դաթո , Գագո , Հովո , Նարեկ , Գոռ և Ռոբ :
Խաղի Ընթացքը.
Հիմանկանում խաղն անցավ փոխնիփոխ գրոհներով և գրավիչ պայքարում :
Հենց Խաղասկզբից սկսեցին ծավալվել իրադարցությունները , առաջինը Հաջողության հասան մեր մրցակիցները , որից հետո մենք բարեբախտաբար չընկճվեցինք, և քիչ անց արագ հակագրոհի , և Գոռի անհատական անցման շնորհիվ Գագոն գրավեց մրցակցի դարպասն և հավասարացրեց հաշիվը :
Քիչ անց մրցակիցն կարկին առաջ անցավ գրավելով դարպասն տուգանային հրապարակի կենտրոնից մոտ տարածությունից կատարած հարվածով :
Հաշիվը կրկին հավասարվեց շատ չանցած այաս անգամ Աչքի ընկավ նախորդ դեպքում գոլային փոխանցման հեզինակ Գոռը :
Երրորդ գոլը երկար սպասեցնել չտվեց: Ազատվելով մրցակցի խաղացողից տուգանային հրապարակի ձախ մասում հուժկու հարվածով Ես այսինքն նույն ինքը Ռոբը առաջին անգամ այս խաղում առաջ մղեց մեր թիմին :
Առաջին խաղակեսի վերջնամասում մրցակիցը հավասարեցրեց հաշիվը և գնացինք ընդմիջման 3-3 հաշվով:
Երկրորդ Խաղակեսում առաջինը կրկին աչքի ընկավ մրցակիցը , Սակայն Նարեկի գոլի շնորհիվ հաշիվը կրկին հավասարվեց ` 4-4 :
Երկրորդ Խաղակեսի Միջնամասում մրցակիցը կրկին առաջ անցավ , Յես արդեն սկսեցի անհանգստանալ խաղի ընթացքի համար, և բազում գրոհներից մեկի ժամանակ բավական խառնաշփոթ իրավիճակ ստեղծվեց ` Գագոն շարունակ ողիներ էր փնտրում տուգանային հրապարակի ձախ ,մասում հարված կատարելու համար : Հարվածը վերջապես Կայացավ , սակայ այն արդյունավետ չեր լինի ,եթե հեռավոր Դարպասաձողի մոտ չլինեի Ես, այսպես Գագոի բազում ջանքերի գնով և լավ փոխանցման շնորհիվ Ես այս Խաղում խփեցի Իմ 2րդ գնդակը , այդպիսով հավասարեցնելով հաշիվը : Ինչպես ասում են Ճիշտ պահին Հայտնվեցի Ճիշտտեղում !
Խաղավարտին մնում էր մոտ 7-8 րոպե երբ մենք կարողացնք խփել հաղփական գնդակը: Սակաին ինչպես ?
Գնդակը օդով հասցեագրվեց Գագոին , վերջինս կասեցնելով այն արագ կողմնորոշեց և Մկրատ Տեսակի հարվածով Խփեց այս հանդիպման ամենագեղեցիկ գնդակը ,որը և դարձավ Մեզ համար հաղթական 6-5 :
Մնացած ժամանակահատվածում Մենք գնդակ էինք պահում ,քանի որ այդ պարագայում նետվել գրոհների շատ սխալ կլիներ, այդ մնացաց 5 րոպեների ընթացքում մի քանի դրվագ եղավ երբ մտածում եի որ հեսա կհասվասարեցնեն և Վերջ ... Սակայն վրա էին հասնում կամ Շատ Լավ խաղ անցկացրած Դաթոն ,ով ամբողջ խաղի ընթացքում հաշվաց անգամներ էր եկել մրցակցի տուգանային, և ամբողջ ժամանակ հերթապահում էր մեր կիսադաշտում որպեսզի անակնկալի չգանք արագ հակագրոհներից : Կամ էլ գնդակի ճանապարհին էր կանգնում նույնպես շատ լավ խաղ անցկացրաց Ալբերտը , նույն ինքը Աբոն :
Պաշտպանվում էնք ամբողջ կազմով
Իսկ Խաղի գլխավոր կազմակերպիչը Հովոն էր , ով միշտ ակտիվորեն կազմակերպում էր թիմի գրոհները :
Նարեկն էլ չնայած խաղասկզբում ստացած վնասվածքին մնացած ժամանակահատվածում հասցնում էր թե հարցակվել , թե շատ շուտ վերադառնալ Պաշտպանություն :
Հարձակման Միացած Դաթոն և Գագոն(Գագոն անսավոր Կարմիր մարզաշապիկով)

Բոլորին Շնուրհակալություն էմ հայտնում Գերազանց Խաղի Համար :
Մեր Հաջորդ հանդիպումը Միասինի տղաների հետ է, Հաջորդ կիրակի ժամը 13:30 Նույն Կանազի Մարզադահլիճում :
Այդ Խաղը շատ կարևոր է 2 թիմերի համար էլ : Հազթողը գործնականորեն կամրապնդվի առաջատար 3յակում և հնարավորություն կստանա Հազթող դառնալ....!!!
Մրցաշարային աղյուսակ `
1.MU-----------15(5 haxtanak,0 voch voqi,0 partutyun)
2.Miasin-------12 (4 haxtanak,0 voch voqi,1 partutyun)
3.Juventus----10 (3 haxtanak,1 voch voqi,1 partutyun)
4.Real Madrid-10 (3 haxtanak,1 voch voqi,1 partutyun)
5.Liverpool-----9 (3 haxtanak,0 voch voqi,2 partutyun)
6.Arsenal-------9 (3 haxtanak,0 voch voqi,2 partutyun)
7.Arabkir-------6 (2 haxtanak,0 voch voqi,3 partutyun)
8.Inter----------3 (1 haxtanak,0 voch voqi,4 partutyun)
9.Milan----------0 (0 haxtanak,0 voch voqi,5 partutyun)
10.Roma---------0 (0 haxtanak,0 voch voqi,5partututyun)

6 comments:

  1. Հալալ ա տղերք ջան: Ես հպարտանում եմ ձեզանով:

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. Շնորհավոր! ցենտր դաշտ ա էրևում:
    Մյուս խաղում էլ հաջողություն, Ռեալ Մադրիդին!!!

    ReplyDelete
  4. he he ))) ernek cher Bernabeun Liner !! XD

    ReplyDelete